Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Չինաստանը Բելառուսին կես միլիարդ դոլարի վարկ կտրամադրի

Չինաստանը Բելառուսին կես միլիարդ դոլարի վարկ կտրամադրի
16.12.2019 | 21:13

Չինաստանը որոշել է Բելառուսին շտապ վարկ տրամադրել, որի ընդհանուր ծավալը 500 միլիոն ամերիկյան դոլար է: Բելառուսի ֆինանսների նախարարության համաձայն` Շանհայում նման պայմանավորվածություն են ձեռք բերել Բելառուսի կառավարությունը և Չինաստանի Զարգացման բանկը: Վարկը չի ուղղվելու որևէ կոնկրետ նախագծի իրագործմանը և կարող է օգտագործվել ընդհանուր խնդիրների լուծման, պետական պարտքի մարման նպատակով: Մինսկը բարդությունների էր բախվել Ռուսաստանի հետ բանակցություններում: Բելառուսն ակնկալում էր Մոսկվայից 600 միլիոն դոլարի վարկ ստանալ:

Դիտվել է՝ 341

Մեկնաբանություններ