Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սկսվել է ձմեռային զորակոչը

Սկսվել է ձմեռային զորակոչը
16.12.2019 | 21:14

Այսօր սկսվել է 2019-ի ձմեռային զորակոչը. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները: ՊՆ-ից հայտնում են, որ Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ ՊՆ-ի, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: ՊՆ նախարարի հրամանով նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:

Դիտվել է՝ 410

Մեկնաբանություններ