Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը

Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը
16.12.2019 | 21:15

Գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը Ոստիկանությունն ուղարկել է Քննչական կոմիտե, որն արդեն այն վարույթ է ընդունել։ Գործով Հայրապետյանը կարգավիճակ չունի, հայտնում է Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։


Քրեական գործը հարուցվել է 4 տարբեր հոդվածներով՝ խոշոր չափերով յուրացման, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութության։

Դիտվել է՝ 419

Մեկնաբանություններ