Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Լևոն Քոչարյան. Դատավորները վախենում են հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնել

Լևոն Քոչարյան. Դատավորները վախենում են հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնել
16.12.2019 | 21:20

Դատավորները վախենում են հօգուտ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնել՝ շատ լավ հասկանալով, թե ինչ է իշխանությունն իրենցից ակնկալում՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը: Անդրադառնալով դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկին՝ Լևոն Քոչարյանը նշեց, թե, հավանաբար, նա էլ գործից հրաժարվելու հեշտ որոշում է կայացրել:

«Որպես դատավոր՝ Մխիթար Պապոյանի մասին ասում են, որ նա լավ վարկանիշ և համբավ ունի, և, երևի, այն դատավորն է, որը չէր կարող ակնհայտ ապօրինի որոշում կայացնել, բայց նաև, երևի, ցանկություն չի ունեցել կամ, տեսնելով այս ճնշումները, չէր կարող ճիշտ որոշում կայացնել: Երևի, ամենահարմար տարբերակն էր իր համար ուղղակի գործից հրաժարվելը»: Երկրորդ նախագահի որդին նշեց նաև, որ խնդիր չեն տեսնում նրանում, որ Քոչարյանն Ամանորը դիմավորելու է կալանավայրում։ «Անցած տարի էլ էր նույն կերպ: Պայքար է, պայքարի մեջ ենք, հասկանում ենք, որ իշխանությունն իր կամքն է թելադրում, ու դատական համակարգը, մեծ մասամբ, դեռևս ենթարկվում է այդ ամեն ինչին։ Պատրաստ ենք պայքարի, շարունակելու ենք մինչև վերջ, մինչև որ արդարությունը վերականգնվի»,-նշեց նա:

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ