Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ասադը մեղադրել է ԱՄՆ-ին՝ սիրիական նավթը Թուրքիային վաճառելու համար

Ասադը մեղադրել է ԱՄՆ-ին՝ սիրիական նավթը Թուրքիային վաճառելու համար
16.12.2019 | 21:22

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ը իր զավթած սիրիական նավթահանքերից նավթ է վաճառում Թուրքիային, և այդ գործարքում Անկարան հանդիսանում է Վաշինգտոնի գործընկերը: Ասադը նշել է, որ նույն նավթահանքերն ավելի վաղ գրավված են եղել նախ «Ջեբհաթ ան Նուսրա», ապա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների կողմից:


«Երբ ԻՊ-ը եկավ և այնտեղից հանեց «Նուսրային», ավելի ճիշտ միացավ «Նուսրայի» հետ, նրանք սկսեցին գողանալ նավթը և վաճառել: Ո՞ւմ: Վաճառքը տեղի էր ունենում Թուրքիայի տարածքով: Իսկ հիմա ԱՄՆ-ն է գողանում նավթ և վաճառում Թուրքիային: Թուրքիան հանցակից է, նրա համար խնդիր չկա, Թուրքիան պատրաստ է»,-հայտարարել է Ասադը: Նա նշել է նաև, որ Թուրքիան առաջ էլ անուղղակի դեր ուներ ահաբեկիչներից նավթի գնման գործում, և հիմա էլ գնում է Վաշինգտոնից: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունների ֆոնին տարածաշրջանից դուրս է բերել ամերիկյան զորքերի մեծ մասը: Ամերիկացի զինծառայողները ոչ մեծ քանակությամբ մնում են Սիրիայի հարավում և արևելքում, որտեղ, ըստ Պենտագոնի, օգնում են տեղի քրդական միավորումներին հսկել նավթահանքերը:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ