Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում ութ հայ է տեղ գտել: Վարկանշային աղյուսյակը կազմել է Forbes Russia պարբերականը:
Այսպես՝ աղյուսակի 29-րդ հորիզոնականում հայազգի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն է։ Աղբյուրը մանրամասնում է, որ «Տաշիր» խմբի ակտիվներում ընդգրկված են առևտրային անշարժ գույքի 55 օբյեկտներ, այդ թվում ՝ առևտրի կենտրոններ, գրասենյակներ, հյուրանոցներ: «2018-ին խմբի հասույթը կազմել է 172 մլրդ ռուբլի։ Կարապետյանի կարողությունը գնահատվում է 3.7 մլրդ դոլար»,- մանրամասնում են ռուսական լրատվամիջոցները։
«Տրանսազիա» մանրամեծածախ առևտրային ընկերության հիմնադիր Սերգեյ Գալիցկինը (Հարությունյան) վարկանշային աղյուսակում 32-րդն է: Նրա կապիտալի ծավալը 3.5 մլրդ դոլար է։
44-րդ տեղը զբաղեցրել է 45-ամյա Անդրեյ Անդրեևը (Օղաջանյանցը)՝ 2.3 մլրդ դոլար կապիտալով: Նրա ֆինանսի հիմնական աղբյուրը տեղեկատվական տեխնոլոգիաներն են։ Գործարարը Badoo ինտերնետային ծանոթությունների պորտալի հիմնադիրն է։