ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Պուտինը և Մերկելը քննարկել են ռուսական գազի մատակարարման հեռանկարները

Պուտինը և Մերկելը քննարկել են ռուսական գազի մատակարարման հեռանկարները
17.12.2019 | 13:10

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի տարածքով ռուսական գազի եվրոպական պետություններ տարանցման հեռանկարները:

«Քննարկվել են ԵՄ էներգետիկ անվտանգությանը վերաբերող հրատապ հարցեր` 2020-ի հունվարի 1-ից հետո Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի տարանցման համատեքստում», - նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ: Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պայմանագրի ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 31-ին: Կիևը և Մոսկվան նոր պայմանագիր չեն ստորագրել, բանակցությունները ռուսական «Գազպրոմի», ուկրաինական «Նաֆտոգազի» և Եվրամիության ղեկավար մարմինների միջև շարունակվում են:

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ