Դեկտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մետր հորիզոնական տեսանելիությամբ։ Ջերմաստիճանը դեկտեմբերի 17-20-ը՝ ցերեկը, կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մետր հորիզոնական տեսանելիությամբ։ Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: