ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Թրամփի ժողովրդականության վարկանիշը հասել է ամենաբարձր ցուցանիշին

Թրամփի ժողովրդականության վարկանիշը հասել է ամենաբարձր ցուցանիշին
17.12.2019 | 13:24

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը հասել է ամենաբարձր ցուցանիշին` չնայած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովի քվեարկությանը, որով հավանություն էր տրվել Թրամփի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու երկու հոդվածներին՝ վկայում են Քուինիպիասի համալսարանի հարցման արդյունքները:

«Գրանցված ընտրողների 43 տոկոսը հավանություն է տալիս նախագահի կատարած աշխատանքին, 52 տոկոսն իր դժգոհությունն է հայտնել»,- ասվում է Քուինիպիասի համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ, որում ամփոփվում են երկուշաբթի հրապարակված հարցման արդյունքները: Պաշտոնանկության հարցով լսումներից առաջ՝ հոկտեմբերի 23-ին անցկացված հարցման արդյունքում մասնակիցների միայն 38%-ն էր հավանություն տվել նախագահի աշխատանքի արդյունքներին:
Ըստ Քուինիպիասի համալսարանի վերլուծաբան Մերի Սնոուի` նախագահին նման մեծ աջակցությունը, ի թիվս այլնի, պայմանավորված է նրանով, որ, ըստ ընտրողների, տնտեսության վիճակը երկրում բարելավվել է: Դրան հիմնականում նպաստում է «50 տարվա մեջ ամենացածր կետին հասած գործազրկության մակարդակը՝ արժեթղթերի ռեկորդային բարձր ցուցանիշների համադրությամբ»:


Հանրապետական կուսակցության կողմնակիցների շրջանում Թրամփի աշխատանքին հավանություն է տվել հարցվածների 92%-ը, եմոկրատների 94%-ը դժգոհել է նախագահի գործունեությունից:
Հարցման համաձայն` անկախ թեկնածուների շրջանում Թրամփի վարկանիշը բարձրացել է նրա երդմնակալության պահից ի վեր: Հարցվածների 42%-ը հայտարարել է, որ հավանություն է տալիս նախագահի գործունեությանը:
Հարցումն իրականացվել է դեկտեմբերի 11-15-ը, 1390 գրանցված ընտրողների շրջանում: Վիճակագրական սխալի հավանականությունը 2,6% է:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ