ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումները թիրախային չեն

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումները թիրախային չեն
17.12.2019 | 13:26

ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը բացառում է տնտեսվարողների մոտ թիրախային ստուգումները։ «Ստուգումների իրականացման կարգ գոյություն ունի, և ցանկացած պահի կամ կամայականորեն հնարավոր չէ ինչ-որ մի տնտեսվարողի նկատմամբ ստուգումներ իրականացվեն։ Դրա համար անհրաժեշտ են համապատասխան օրենսդրական պահանջների առկայություն, նոր միայն դրանից հետո հնարավոր է լինում ստուգումների իրականացում», - ՊԵԿ-ում մամուլի ասուլիսում ասաց ՊԵԿ փոխնախագահը՝ արձագանքելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե հարկային ստուգումներ միայն իր նկատմամբ են իրականացվում։ ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ասաց. «Եթե կան այլ տնտեսվարողներ, ովքեր ունեն բազմաթիվ բիզնեսներ և դրանք խոշոր հարկ վճարող են, տրամաբանորեն այդ ընկերություններում ստուգումներն ավելի հաճախակի են լինում»:

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ