Առևտրական վեճերի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Չինաստանի պայմանավորվածությունների առաջին մասը վերջնականապես կհամաձայնեցվի «մեկ-երկու շաբաթում»՝ Սպիտական տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Իրականում մնացած ամենամեծ գործը թարգմանությունն է: Գործարքը պատրաստ է:
Սակայն թարգմանությունը չափազանց կարևոր է»,- հայտարարել է նա՝ մեկնաբանելով Պեկինի և Վաշինգտոնի համաձայնությունը առևտրական մի շարք սուր վեճերի լուծման մասին:
Դեկտեմբերի 13-ին Չինաստանը և ԱՄՆ-ն հայտարարել են, որ համաձայնեցրել են առևտրական համաձայնագրի առաջին մասի տեքստը: Դրա շրջանակում կողմերը պայմանավորվել են միմյանց նկատմամբ չսահմանել նոր մաքսեր, որոնք պետք է ուժի մեջ մտնեին դեկտեմբերի 15-ին: