«Ժամանակը» գրում է. «Հայաստանի կառավարությունը ցանկանում է օպերատիվ-հետախուզական գործունեությամբ զբաղվելու իրավունք վերապահել նաև հարկային և մաքսային մարմիններին: Հարկային մարմինները օպերատիվ-հետախուզական գործունեություն կիրականացնեն հարկային իրավախախտումների, մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների բացահայտման նպատակով: Նախագիծը կառավարության կողմից արդեն շրջանառության մեջ է դրվել: Մինչև այժմ նման գործունեություն իրականացնելու իրավունք ունեին միայն ԱԱԾ-ն և ոստիկանությունը: Ակնհայտ է, որ կառավարությունը փորձում է ԱԱԾ-ին վերապահված գործառույթների մի մասը տրամադրել այլ պետական կառույցների ևս՝ այդ կառույցի նկատմամբ դրսևորած անթաքույց անվստահությունից ելնելով»: