ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» 9-րդ սեմինար-քննարկումը

«Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» 9-րդ սեմինար-քննարկումը
17.12.2019 | 13:31

Դեկտեմբերի 14-15-ին Աղվերանում կայացավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հերթական՝ «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» շարքի 9-րդ սեմինար քննարկումը: Միջոցառման թեմատիկ ուղղությունը Արցախյան հակամարտությունն էր: Բաց մրցույթով ընտրված 25 լրագրողների համար բանախոսությամբ հանդես եկան ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Անի» կենտրոնի համակարգող և Սիվիլնեթի լրագրող Թաթուլ Հակոբյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական ղեկավար Մանվել Սարգսյանը և ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը։ Ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ պաշտոնյաների հետ քննարկումները եղել են փակ («Chatham House» կամ «off-the-record») ձևաչափով, քանի որ միջոցառման նպատակը զուտ լրագրողների մասնագիտական հմտությունների զարգացումն է և ոչ մամուլի ասուլիս կազմակերպելը: Բանախոսները մասնակիցներին են ներկայացրել Արցախյան հակամարտության պատմությունը, ընթացիկ զարգացումները, կոնֆլիկտի միջազգային քարտեզագրման վերաբերյալ գիտելիքներ, ներկայացրել են պաշտոնական մոտեցումները և այլ՝ Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման համար կարևոր հմտություններ:


Հաշվի առնելով հարցի նկատմամբ հետաքրքրությունը՝ հարկ ենք համարում հայտնել, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2015-ից լրագրողների համար պարբերաբար կազմակերպում է «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» թեմայով երկօրյա քննարկումներ: Թվով 9 քննարկումներին մասնակցել են տարբեր դեսպաններ, նախարարներ, խորհրդարանական դիվանագիտության պատասխանատուներ, պաշտոնատար այլ անձինք և փորձագետներ: Յուրաքանչյուր միջոցառում ունեցել է թեմատիկ որևէ ուղղվածություն, և ըստ այդմ ընտրվել են բանախոսները: Բոլոր միջոցառումներին մասնակցելու հայտերը եղել են բաց, և ընտրվել են այն հայտատու-լրագրողները, որոնք առավել կոմպետենտ են քննարկման թեմայի լուսաբանման գործում` անկախ քաղաքական հայացքներից և լրատվամիջոցից: 2016-ից բոլոր միջոցառումներին փակ («Chatham House» կամ «off-the-record») ձևաչափով մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ: Բացառություն էր կազմում միմիայն 2019-ի ապրիլին կայացած 8-րդ սեմինար-քննարկումը, որի թեմատիկ ուղղությունը ԵԱՏՄ-ի տնտեսական բաղադրիչն էր, և այդ միջոցառմանը ներկա է եղել տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը:

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ