ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Երևանում կբացվի առաջին պլանետարիումը

Երևանում կբացվի առաջին պլանետարիումը
17.12.2019 | 22:17

2020 թվականի հունվարի 1-ին, ժամը 00:00-ին Երևանում՝ Անգլիական այգում կբացվի Հայաստանում առաջին պլանետարիումը: Այն կցուցադրի ֆիլմեր տիեզերքի ծագման, աստղերի և մոլորակների ձևավորման, ինչպես նաև տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին:

Նախագիծը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի Պլանետարիում 1 թիմի (գմբեթի տրամագծի առումով ամենամեծը աշխարհում) և պլանետարիումի առաջատար դիզայներ Գրիգոր Մաշուրյանի կողմից: Պլանետարիումը կունենա 14 մ տրամագիծ ունեցող էկրան և կտեղավորի մինչև 50 մարդ: Հանդիսատեսի տեղակայումը կլինի հարմարավետ պարկերի վրա, այդպիսով հնարավոր կլինի բառացիորեն պառկել և նայել աստղային երկնքին:

Պլանետարիումում կրթական ծրագիրը բաղկացած է Եվրոպական տիեզերական հասարակության (ESO) և «Պալենատարիում 1» կինոստուդիայում ստեղծված ֆիլմերից»:

Պլանետարիումում կանցկացվեն նաև օպերային, սիմֆոնիկ և ջազային համերգներ, ինչպես նաև պաշտոնական միջոցառումներ և ներկայացումներ:

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ