«Ուկրաինան և Ադրբեջանը փոխադարձաբար պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հարցերում»՝ Բաքվում երկօրյա պաշտոնական այցի շրջանակում ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Միջագայնորեն ճանաչված սահմաններում մեր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման առումով մենք մշտապես աջակցում ենք իրար: Առաջիկայում ևս շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային կազմակերպություններում»՝ ասել է Զելենսկին: