ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արևելք-Արևմուտք միջազգային ինստիտուտի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արևելք-Արևմուտք միջազգային ինստիտուտի նախագահին
17.12.2019 | 22:25

Դեկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արևելք-Արևմուտք միջազգային ինստիտուտի (Նյու Յորք, ԱՄՆ) նախագահ և գործադիր տնօրեն Ուիլյամ Փարքերին:

Հանդիպմանը պրն. Ուիլյամ Փարկերը Նորին Սրբությանը ներկայացրեց ինստիտուտի գործունեության նպատակները և կիբերանվտանգության, կանխարգելիչ դիվանագիտության, տնտեսական և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր անդրադարձ կատարեց Մերձավոր Արևելքում տիրող ծանր իրավիճակին, քրիստոնյա փոքրամասնություների խնդիրներին` մտահոգություն հայտնելով քրիստոնեական համայնքների նվազման առնչությամբ: Զրույցի ընթացքում խոսվեց նաև Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների կյանքի, ղարաբաղյան հակամարտության ու դրա խաղաղ կարգավորմանն ի նպաստ Հայ Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերի և մի շարք տարածաշրջանային խնդիրների մասին: Գարեգին Երկրորդ Հայրապետը կարևոր նկատեց նաև միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը` հանուն մարդկության խաղաղ ու բարօր կյանքի կերտման:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ