ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Դավիթ Խաժակյան. Չեմ ուզում իմ խմբակցության գործընկերներին մեղադրել

Դավիթ Խաժակյան. Չեմ ուզում իմ խմբակցության գործընկերներին մեղադրել
17.12.2019 | 22:26

Բնականաբար, շարունակելու ենք վերհանել և հանրությանը ներկայացնել փաստեր՝ հնարավոր բոլոր միջոցներով, FactorTV-ի եթերում այսօր հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն՝ անդրադառնալով ավագանուց իր հնարավոր հեռանալու թեմային։ «Որևէ խնդիր չկա։ Ցանկացած դեպքում, երբ ես որևէ խնդիր եմ տեսնում և խորհրդակցում եմ Էդմոն Մարուքյանի հետ, նա փորձում է աջակցել, որ հարցը համակողմանի վեր հանվի», - ասաց նա։


Հարցին՝ «Լույս» խմբակցության իր գործընկերներն ազդո՞ւմ են իր վարկանիշ վրա, Խաժակյանը շեշտեց՝ դա չէ կարևորն, այլ այն, որ մարդկանց մոտ չի ֆիքվել պաշտոնական լիազորութունների չարաշահման վերաբերյալ իր բացահայտումը։
«Այդ ժամանակ ես հասկացա, որ ինչքան էլ խախտումների մասին խոսեմ, միևնույն է, հարակից հռետորաբանությունը ծածկում է սա։ Կուսակցության իմ ընկերներն առաջարկեցին քննարկել այս հարցը, որ եթե այդպես է, ուրեմն իմ գործունեությունը շարունակեմ ոչ որպես ավագանու անդամ։ Բայց ես չեմ ուզում իմ խմբակցության գործընկերներին մեղադրել», - շեշտեց Դավիթ Խաժակյանը։

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ