ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Արմեն Աշոտյան. Խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք

Արմեն Աշոտյան. Խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք
17.12.2019 | 22:27

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում անդրադարձել է Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանին հեռացնելու հարցին. «Գրպանային ընդդիմության թշվառությունը: Քիչ է, Նիկոլից եք պաթոլոգիկ վախենում, հիմա էլ խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք: Հետո ինչ-որ նախարարի դեպքում նման բան կլինի:


Հետո ինչ-որ վարչության պետի: Հետո ինչ-որ գյուղապետի: Չէ, տղերք, ձեր «ընդդիմադիր» պատալոկը քաղ.ավիացիայի պետին «սիրուն աղջիկ» ասելն էր:
Հ.Գ. Ավելի լավ չէ՞ր նախորդ գումարման նման 3 մանդատ ունենայիք, բայց արժանապատիվ ու ազատ լինեիք, քան այսօր 18 մանդատի գինը նման կերպով ստիպված, ամոթալի ու պարբերաբար վճարեիք:
Չէ մի չէ, ընդդիմություն... Թան էլ չէ, փրթած մածուն»:

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ