Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը կընդլայնի գործունեությունն Ուկրաինայում՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ուկրաինայի նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ այսօր պայմանավորվեցինք Ուկրաինայում SOCAR-ի գործունեության ընդլայնման մասին: Այդ երկրում այսօր գործում է SOCAR-ի 60 լցակայան և 4 նավթային բազա»,-ասել է Իլհամ Ալիևը: Զելենսկին նշել է, որ ուկրաինական կողմը «պատրաստ է աջակցել SOCAR-ի գործունեության ընդլայնմանն Ուկրաինայում»: