ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Գեորգի Գախարիա. Ընդունելի է ամեն ինչ, բացի պատերազմից

Գեորգի Գախարիա. Ընդունելի է ամեն ինչ, բացի պատերազմից
17.12.2019 | 22:33

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կարեւորել Է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ, բացառությամբ պատերազմի: Գախարիան ելույթ Է ունեցել արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկությունների ղեկավարների տարեկան հանդիպմանը Թբիլիսիում:


«Ընդունելի Է ամեն ինչ, բացի պատերազմից: Մեր քաղաքականությունը պետք Է լինի ողջամիտ, հիմնված բացարձակապես սառը դատողության վրա, եւ մենք պետք Է ձեռնարկենք բոլոր քայլերը, որպեսզի մեկընդմիշտ վերականգնենք մեր երկրի միասնությունը: Մենք պետք Է դա անենք եւ օգտագործենք բոլոր միջոցները, բացի պատերազմից: Մենք ստանձնել ենք այդ պարտավորությունը եւ պետք Է կատարենք այն»,-հայտարարել է նա:

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ