Երևանում ձևավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ: Կառույցի աշխատանքները համակարգելու է նախկին դաշնակցական, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վարդանյանը: Աղվան Վարդանյանը նաև հայտնեց, որ վաղը ժամը 12.00-ին ասուլիս է հրավիրելու, որտեղ մանրամասներ կհայտնի հանձնախմբի մասին: