ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Պետդեպարտամենտը մեկնաբանել է Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչումը

Պետդեպարտամենտը մեկնաբանել է Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչումը
18.12.2019 | 11:43

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Սենատի թիվ 150 բանաձևի հաստատումը, որով օրենսդիրները 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն էին ճանաչել:

«Ամերիկյան վարչակազմի դիրքորոշումն անփոփոխ է: Մեր մոտեցումը արտացոլված է այս տարվա ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից հնչեցված վերջնական հայտարարության մեջ», - Պետդեպարտամենտի կայքի մեկնաբանության մեջ նշել է մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտագուսը: Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի ուղերձում նախագահ Դոնալդ Թրամփը 1915-ի իրադարձությունները անվանել էր «Մեծ եղեռն»` խուսափելով ցեղասպանություն բառի օգտագործումից:

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ