ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Անահիտ Բախշյանը դիմելու է դատախազություն

Անահիտ Բախշյանը դիմելու է դատախազություն
18.12.2019 | 11:44

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանն այսօր դիմելու է Գլխավոր դատախազություն՝ պահանջով՝ վերացնել Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Գործի այս մասը 2000-ին էր առանձնացվել, որպեսզի պարզվեր՝ կայի՞ն հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Հոկտեմբերի 27-ից առանձնացված գործը Գլխավոր դատախազությունը կարճել էր 4 տարի անց՝ 2004-ին՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։
Այն ժամանակ գլխավոր դատախազը Աղվան Հովսեփյանն էր։

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ