ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Պուտինն ու Էրդողանը կքննարկեն իրավիճակը Լիբիայում

Պուտինն ու Էրդողանը կքննարկեն իրավիճակը Լիբիայում
18.12.2019 | 11:46

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման և հեռախոսազրույցների ընթացքում կանդրադառնա Լիբիային՝ հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իհարկե, առաջիկա շփումների ընթացքում, ինչպես հեռախոսազանգի, այնպես էլ՝ հանդիպման, անպայման կքննարկվի Լիբիայի թեման: Դուք գիտեք, որ Ռուսաստանն ու Թուրքիան իրականացնում են ամենօրյա շփումներ սիրիական հարցերի շուրջ», - ասել է նա: Ըստ Պեսկովի՝ Մոսկվան «կողմ է Լիբիայում արյունահեղությանը վերջ տալուն, պատերազմող կողմերի միջև անմիջական շփումների հաստատմանը և աջակցում է ցանկացած միջազգային ջանքերի՝ ճգնաժամից ելքեր գտնելու գործում»:

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ