ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Իմ քայլը» դեռ չի պատասխանել

«Իմ քայլը» դեռ չի պատասխանել
18.12.2019 | 11:47

«Հրապարակը» գրում է, որ մի քանի շաբաթ առաջ «Պահանջում ենք գլխավոր դատախազի հրաժարականը» նախաձեռնության անդամները հանդիպել են ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Արեն Մկրտչյանի հետ, պահանջել, որ խորհրդարանը միջոցներ ձեռնարկի այդ ուղղությամբ։ Չնայած Մակունցը խոստացել է հարցի մասին տեղեկացնել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին և եկող շաբաթ պետաիրավականի նիստ կազմակերպել, հրավիրել նաև նախաձեռնության անդամներին, սակայն մոռացել են այդ խոստումը և արդեն մի քանի շաբաթ է՝ խմբին չեն պատասխանում իրենց որոշման մասին։
Թերթը գրում է, որ տևական ժամանակ է, ինչ այս խումբը ստորագրահավաք է անում և հայտարարում, որ Դավթյանը պետք է հեռանա։ Խմբի անդամ Արման Ղարիբյանը չի հերքել, որ սպասում են իշխող թիմի քաղաքական դիրքորոշմանը, կսպասեն մի քանի օր էլ, ապա կորոշեն իրենց հետագա անելիքները:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ