«Հրապարակը» գրում է. «Դուք կառավարության հենարա՞նն եք, ձեր ֆրակցիայի որոշ պատգամավորներ գտնում են, որ չեք։ «Չկա նման բան՝ մեր ֆրակցիայի պատգամավորը չի ասել, որ իշխող մեծամասնությունը կառավարության հենարանը չէ։ Այո, ԱԺ-ն կառավարությանը զսպող մարմին է, ոչ թե հենարանը», - ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Հիմա ի՞նչ, իշխող մեծամասնությունը կառավարության հենարանը չէ՞։ «Խմբակցությունը, այո, կարող է հենարանը լինել՝ իր քաղաքական թիմն է, իր ընտրած վարչապետն է, բա, ուրեմն, հենարանն է, բայց ԱԺ-ն չի սահմանափակվում միայն «Իմ քայլը» խմբակցությամբ»: Իսկ կարո՞ղ է տենդենցը շարունակվել` դուք մերժեք կառավարության բերած նախագծերը, ինչպես, ասենք, դեղերի օրինագծի դեպքում եղավ։ «Այդ տենդենցը եղել է առաջին օրվանից՝ վարչապետի ներկայացրած թեկնածու չենք ընտրել` ՏՄՊՊՀ-ի թեկնածուին նկատի ունեմ։ Շատ նախագծեր մերժում ենք կամ՝ հակառակը»: Չե՞ք վախենում, որ տենդենցը վերածվի օրինաչափության, ֆրակցիան փլուզվի` միասնական քաղաքական գծի բացակայության պատճառով։ «Ես նման խնդիր չեմ տեսնում»: Իսկ եթե իրականությունն այլ բան ապացուցե՞ց։ «Դե, եթե իրականությունն այլ բան ապացուցեց, ուրեմն կստացվի, որ իրականությունն այլ բան ապացուցեց»»: