ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Թուրքական ASIMED ընկերությունը 7 լեզվով հակահայկական քարոզչություն է իրականացնում

Թուրքական ASIMED ընկերությունը 7 լեզվով հակահայկական քարոզչություն է իրականացնում
18.12.2019 | 11:57

Թուրքական, այսպես կոչված, «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միությունը»՝ ASIMED-ը, հայտարարել է նոր կայքի գործարկման մասին՝ տեղեկացնում է haberler.com կայքը:

Հայտարարության համաձայն՝ կայքը դիտարկումներ է անցկացնելու միջազգային մամուլում և հայտնաբերելու է Հայոց ցեղասպանության մասին նյութեր և «հակաթուրքական հոդվածներ», պահպանելու է դրանք իր բազայում, պատասխաններ է պատրաստելու և հրապարակելու է 7 լեզվով: Tarihigercekler.net անվանումը ստացած կայքը թողարկվելու է թուրքերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն և պարսկերեն:


Կայքն ամուր կապեր է հաստատել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հոլանդիայում և Բելգիայում գործունեություն ծավալող թուրքական լոբբիստական կազմակերպությունների հետ և աշխատում է նաև այս կառույցների հզորացման ուղղությամբ: ASIMED-ի ղեկավար Սավաշ Էղիլմեզը նշել է, որ կարճ ժամանակում կայքն ունի ամսական 30 000-ից ավելի այցելու, որոնցից 70%-ն արտերկրից է:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ