ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հայաստանը կգնի՞ Բաթումի նավահանգիստը

Հայաստանը կգնի՞ Բաթումի նավահանգիստը
18.12.2019 | 12:23

«Ժամանակը» գրում է. «Վրաստանի իշխանությունները վաճառքի են հանել Բաթումի նավահանգիստը: Վաճառքի գինը 600 միլիոն դոլար է: Հայաստանյան տարբեր շրջանակներ փորձում են դրամահավաք կազմակերպել, որի արդյունքում հնարավոր կլինի գնել նավահանգիստը՝ ապահովելով Հայաստան բեռների անարգել տեղափոխումը: Քննարկվում է բաժնետիրական ընկերություն ստեղծելու գաղափարը, որին մաս կարող են կազմել նաև Սփյուռքի գործարարները, սակայն գործը գլուխ բերելու համար պետք է, որ ինչ-որ մեկը մեկնարկային խոշոր գումար ներդնի, որը այս պահին չկա»:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ