ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ներկայացուցիչների պալատն այսօր փորձելու է իմփիչմենթի ենթարկել Թրամփին

Ներկայացուցիչների պալատն այսօր փորձելու է իմփիչմենթի ենթարկել Թրամփին
18.12.2019 | 12:29

Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղի կունենա նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի քվեարկությունը: Իմփիչմենթը նախաձեռնել են դեմոկրատները, որ մեծամասնություն են Ներկայացուցիչների պալատում: Թրամփը մեղադրվում է հանուն իր անձնական շահերի Ուկրաինային ռազմական օգնությունը սառեցնելու և Ուկրաինայի նախագահին հարկադրելու մեջ, որ հետաքննություն բացի ընտրություններում իր հնարավոր մրցակից Ջո Բայդենի նկատմամբ, որի որդին բիզնես գործունեություն է ծավակում Ուկրաինայում: Թրամփին մեղադրում են նաև Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մեջ: Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի նախագիծն ընդունվելու դեպքում այն պետք է ուղարկվի Սենատ, որտեղ մեծամասնություն են հանրապետականները:
Քվեարկությունն սկսվելու է Երևանի ժամանակով 19:00-ին:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ