ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հունվարի 15-ից «Զվարթնոց»-ի տարածքում կայանման գները կբարձրանան

Հունվարի 15-ից «Զվարթնոց»-ի տարածքում կայանման գները կբարձրանան
18.12.2019 | 12:30

«Ժողովուրդը» գրում է. «Հունվարի 15-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կայանման գները մասնակի կբարձրանան՝ փոխանցեց օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը: Այժմ առաջին 10 րոպեն անվճար է: Այնուհետեւ յուրաքանչյուր ժամի համար ավտոմեքենաների վճարը 500 դրամ է: Խնդիրն այն է, որ ավտոկայանատեղիի համար վճարում են օդանավակայանից դուրս գալիս դրամարկղերում, որի հետևանքով մեքենաների կուտակումներ են լինում: Եվ դրանցից խուսափելու համար օդանավակայանի ղեկավարությունը որոշել է դրամարկղում վճարող քաղաքացիների համար 1 ժամի դեպքում սահմանել 800 դրամ, 1-5 օր կայանելու համար՝ օրական 3000 դրամ, 5-30 օրվա կայանումն օրական կարժենա 15 հազար դրամ: Այսինքն՝ նրանք, ովքեր կայանատեղիի համար վճարում են դրամարկղում, հունվարի 15-ից սկսած՝ գործող սակագնից ավելի շատ կվճարեն: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում օդանավակայանի մամուլի քարտուղարը նշեց, որ քաղաքացիները գործող սակագներով (նկատի ունի ներկայիս սակագինը) վճարումներ կարող են անել շենքի ներսի վճարային տերմինալների միջոցով: Ընդամենը պետք է դուրս գալիս ցույց տալ կտրոնը: Այսինքն՝ գործող սակագները կպահպանվեն միայն նրանց համար, ովքեր վճարումը կկատարեն օդանավակայանի ներսի տերմինալներով»:

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ