ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Աղվան Վարդանյան. 60 000 հոգի «ստորագրել են Քոչարյանին ազատ արձակելու պահանջի տակ»

Աղվան Վարդանյան. 60 000 հոգի «ստորագրել են Քոչարյանին ազատ արձակելու պահանջի տակ»
18.12.2019 | 20:47

«Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի» գործունեության նպատակը Հայաստանի երկրորդ նախագահ, 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների քրեական գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի ազատությունն է: Հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը ասուլիսում հայտարարեց Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը հանրային պահանջ դարձնելու ճանապարհով են գնում: Արդեն 60 000 ստորագրություն ունեն: 40 000 հավաքվել է համացանցի միջոցով, 8 000 Հայաստանի տարբեր քաղաքներից և գյուղերից են, ևս 12 000 ստորագրություն էլ Արցախից կա: Բոլորն իրական մարդիկ են, վստահեցրեց Վարդանյանը, բայց նրանց փողոց դուրս բերելու խնդիր այս պահին դրված չէ։


«Իրավական ճշգրիտ սա հանրաքվեի պահանջ չէ կամ այնպիսի բան չի, բայց իրական ստորագրություններ են, քաղաքացիների ստորագրություններ են։ 60 000 քաղաքացիներին դուք կարող եք հարցնել՝ պատրաստ են փողոց դուրս գալ կամ նման խնդիր այսօր դրվա՞ծ է, թե՞ դրված չի։ Կան 60 000 քաղաքացիներ, որոնք ստորագրել են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջի տակ։ Մենք խոսում էինք մեր հասարակության այսօրվա մթնոլորտի մասին, հանրահայտ դեմքերի, կարևոր դեմքերի հաճախ լռության մասին։ Ես չեմ կարող ասել, որ 60 000 պատրաստ են, բայց որ հազարավորները պատրաստ են, ես դա ենթադրում եմ, բայց խնդիր նման այսօր դրված չէ», - ասաց Աղվան Վարդանյանը։


Կալանքը ոչ իրավական է, շեշտում է Աղվան Վարդանյանը՝ հիմնավորելով՝ ակնհայտ է, որ ներկայացված մեղադրանքը որևէ կապ չունի 10 զոհերի մահվան հանգամանքների և իշխանությունը դատարանին պարտադրում է հակաօրինական որոշումներ. «Չկա 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման որևէ առաջընթաց, հանրապետության երկրորդ նախագահին նշանակել են ուղղակի մեղավոր»։

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ