ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Կարեն Քոչարյան. Դավիթ Խաժակյանի՝ ավագանիում մնալն առաջին հերթին պետք է երևանցիներին

Կարեն Քոչարյան. Դավիթ Խաժակյանի՝ ավագանիում մնալն առաջին հերթին պետք է երևանցիներին
18.12.2019 | 20:53

Կարծում եմ՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պետք է մնա՝ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ «Թեև ես Դավիթ Խաժակյանին անձամբ չեմ ճանաչում, իսկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իմ 25 տարվա ընկերն է, դա չի խանգարում ասել, որ 65 հոգուց բաղկացած ավագանիում ընդամենը 3-4 խոսող անձ կա։ Ավագանու խոսող ամենավառ կերպարներից մեկը Դավիթ Խաժակյանն է։ Դրա համար էլ կարծում եմ, որ նա պետք է մնա։ Դա առաջին հերթին պետք է ոչ թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն, այլ հենց երևանցիներին»՝ գտնում է Կարեն Քոչարյանը: Հարցին՝ կկարողանա՞ Դավիթ Խաժակյանը դիմակայել հարազատ կուսակցությանը և շարունակել աշխատել, Կարեն Քոչարյանն ասեց, որ հստակ պատասխան չունի, դա միայն ժամանակը ցույց կտա։

Դիտվել է՝ 968

Մեկնաբանություններ