Ռուսական կողմը կարևորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պիտի հաշվի առնի թե Հայաստանի, թե Ադրբեջանի, թե Լեռնային Ղարաբաղի հետաքրքրություններն ու դիրքորոշումներն՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստից հետո ասաց ՌԴ խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:
«Մենք ափսոսանք ենք հայտնել, որ ադրբեջանական կողմից այս մասով դեռևս նմանաբովանդակ փոխադարձ հայտարարություն չի արվել: Հույս ունենք, որ անպայման կլինի: Սա շատ կարևոր կլինի հակամարտության լուծման տեսանկյունից», - ասաց նա: