ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Կոնստանտին Կոսաչով. Ադրբեջանին զենքի մատակարարումը զսպում է Արցախում ուղիղ պատերազմական գործողությունների վերսկսումը

Կոնստանտին Կոսաչով. Ադրբեջանին զենքի մատակարարումը զսպում է Արցախում ուղիղ պատերազմական գործողությունների վերսկսումը
18.12.2019 | 21:04

Ոչ միայն ԼՂ հակամարտության, այլ ցանկացած հակամարտության դեպքում իրավիճակը ոչ ստաբիլ է դառնում ուժերի խախտված բալանսի պատճառով, երբ կողմերից մեկն ունի հնարավորություն կամ պատրանք, որ ինքը կարող է հաղթել ռազմական համակարտությունում՝ Երևանում ասաց ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են Ռուսաստանն ու Բելառուսը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին:

«Մենք համագործակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում տարբեր պայմաններով: Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, Ադրբեջանի հետ մենք նման հարաբերություններ չունենք: ՌԴ և Բելառուսի կողմից ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունից հրաժարվելը, իմ կարծիքով, կբերի երկու շատ անցանկալի և վտանգավոր հետևանքների ԼՂ համակարտության կարգավորման հեռանկարների մասով: Դրանցից մեկն այն է, որ Ադբեջանին այլ զենք մատակարարողներ կարող են ի հայտ գալ, երկրորդ՝ ինչպես արդեն սկզբում նշեցի տեղի կունենա ուժերի բալանսի խախտում, ինչը հանդիսանում է ուղիղ պատերազմական գործողությունների չվերսկսման երաշխավոր», - ընդգծեց նա:

«Ուղիղ պատերազմական գործողությունները ԼՂ հակամարտությունը հետ կշպրտեն սկզբնական փուլ և կզրոյացնեն բոլոր ջանքերը, որոնք ներդրվում են հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ: Մենք դա չենք ցանկանում», - նշեց նա:

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ