ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Թուրքիայի պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան

Թուրքիայի պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան
18.12.2019 | 21:06

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ ժամանակներս թուրքական պատվիրակությունը կուղևորվի Ռուսաստան՝ ռուս գործընկերների հետ քննարկելու Լիբիայի և Սիրիայի իրադրությունը, հայտնել է NTV հեռուստաալիքը:


«Մենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանձնարարություն ենք տվել: Դրա շրջանակում ԱԳ փոխնախարարը, ազգային պաշտպանության փոխնախարարը, նաև հետախուզության և ազգային անվտանգության ներկայացուցիչները մոտ ժամանակներս կուղևորվեն Մոսկվա։ Մենք պայմանավորվել ենք, որ քննարկվելու են Լիբիան և Սիրիան»՝ ասել է Էրդողանը:

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ