ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը բնորոշել է հարևաններին Ռուսաստանից կտրելու փորձ: «Դեռ մինչև 2014-ը ՌԴ-ԵՄ հարաբերություններում տագնապալի նշան դարձավ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության սկիզբը, որն իր էությամբ, ինչպես պարզ դարձավ հետագայում, նպատակ է հետապնդում Ռուսաստանից կտրել իր մերձավոր հարևաններին, որոնց հետ Ռուսաստանը կապված է բազմադարյա կապերով: Այդ եսասիրական քաղաքականության հետևանքները զգացվում են նաև այսօր»,- նշել է Լավրովը «Հարևանները Եվրոպայից» հոդվածում, որը տպագրվել է «Российская газета»-ում:
Նա նշել է, որ հնարավոր է համարում ԵԱՏՄ- ԵՄ համագործակցության ընդլայնումը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս Մեծ Եվրասիական գործընկերության» հայեցակարգի համատեքստում: