Հրանտ Մաթևոսյանի մահվան 17-րդ տարելիցին գրողի հարազատները, ընկերները, գործընկերներն ու նրա գրականության սիրահարները այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ դրեցին Մաթևոսյանի գերեզմանին:
«Ցածր ու միջին դասարանների աշակերտները ծանոթանում են Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» և «Հացը» ստեղծագործություններին, իսկ ավելի մեծ տարիքում` «Աշնան արև»-ին: Կարևորում եմ, որ կարողացանք տարբեր ձևաչափերով հրատարակել Մաթևոսյանի մանկապատանեկան պատմվածքները: Պարզվեց, որ առաջին ու վերջին անգամ «Մեր վազքը» լույս է տեսել 1978-ին, հետո մի անգամ տպվել է «Կանչ դաշտը» »՝ նշեց Հրանտ Մաթևոսյանի որդին` Դավիթ Մաթևոսյանը:
Նա շեշտեց, որ «Հացը» արժեհամակարգ ձևավորող ստեղծագործություն է: «Այն գրված է երեխաների համար ու երեխաների լեզվով: Պարտքի ու պարտականության, սիրո մասին է: Կարծում եմ` այդ փոքրիկ պատմվածքից երեխաները շատ բան են ստանում»,-ընդգծեց գրողի որդին: