ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ներկայացուցիչների պալատը իմփիչմենթ հայտնեց ԱՄՆ նախագահին

Ներկայացուցիչների պալատը իմփիչմենթ հայտնեց ԱՄՆ նախագահին
19.12.2019 | 13:00

230 կողմ, դեմ՝ 197՝ քվեարկությամբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը իմփիչմենթ հայտնեց նախագահ Թրամփին` իշխանությունը չարաշահելու համար, ձայների գրեթե նույն հարաբերակցությամբ հավանության արժանացավ նախագահին առաջադրված երկրորդ` Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մեղադրանքը:


Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ պատմության երրորդ նախագահը, որ իմփիչմենթի է ենթարկվել Ներկայացուցիչների պալատում: Պատմական այդ քայլից առաջ օրենսդիրները երկար ու թեժ բանավիճեցին, 8 ժամ շարունակված քննարկումների ընթացքում դեմոկրատները մեկը մյուսի ետևից նախագահ Թրամփին մեղադրում էին դավաճանության ու Սահմանադրությունը ոտնահարելու մեջ:
Աղմկահարույց այս քննությունը սկիզբ առավ ԱՄՆ նախագահի ու Ուկրաինայի նորընտիր նախագահի հուլիսյան հեռախոսազրույցից հետո: Ընդդիմախոսները պնդում են` Թրամփն այդ զրույցի ընթացքում փորձել է ճնշում գործադրել Զելենսկու վրա` պահանջելով քրեական հետապնդում սկսել առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու դեմ: Թրամփը, կտրականապես հերքում է մեղադրանքները:


Այժմ հարցը պետք է փոխանցվի Սենատ: Այստեղ մեծամասնությունը Թրամփի կուսակից հանրապետականներն են, նրանց նախագահն արդեն զգուշացրել է` իրենց շարքերը կուռ են, նախագահի պաշտոնանկությունը` իսպառ բացառված:
Այս ճանապարհով են անցել ԱՄՆ նախագահներ Բիլ Քլինթոնը` 1998 -ին, և Էնդրյու Ջոնսոնը` 1868-ին, գործընթացն ավարտին չի հասել, և ԱՄՆ պատմության մեջ որևէ նախագահ մինչ օրս պաշտոնանկ չի արվել իմփիչմենթի միջոցով:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ