ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Իշխանությունները նախատեսել են ՀՅԴ-ին զսպելու լուրջ քայլեր

Իշխանությունները նախատեսել են ՀՅԴ-ին զսպելու լուրջ քայլեր
19.12.2019 | 13:04

«Փաստը» գրում է. «Վերջին շրջանում զգալի ակտիվություն է ցուցաբերում ՀՅԴ-ն, որի նախաձեռնությամբ նոյեմբերին ականատես եղանք լուրջ ներքաղաքական գործընթացների, որին հաջորդեցին իշխանության կոշտ գնահատականներն ու տարբեր սպառնալիքները՝ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ։


«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ Դաշնակցության կողմից առաջիկայում սպասվում են նոր գործընթացներ ու ակցիաներ։ Միևնույն ժամանակ, մեր աղբյուրները պնդում են, որ իշխանությունները չեն պատրաստվում «ձեռքները ծալած» նստել և այդ ամենին դիտորդի կարգավիճակում հետևել։ Իշխանություններն իրենց անելիքների մասին հստակ մեսիջներ են իջեցնում իրենց սպասարկող «փորձագիտական» շրջանակների միջոցով։ Ըստ նույն աղբյուրների, գործող իշխանությունները նախատեսել են ՀՅԴ-ին զսպելու լուրջ քայլեր ձեռնարկել՝ ընդհուպ հայտնի ՀՅԴ-ականներին տարբեր արհեստական «գործերի» շրջանակներում հարցաքննությունների կանչելով ու նրանց ղեկավարած նախկին գերատեսչություններում խորքային ուսումնասիրություններ անցկացնելով, ինչպես նաև տարբեր ՀՅԴ-ականներին «վերբովկա» անելու միջոցով։ Թերթին տեղեկություններ են հասել, որ իշխանություններն իրենց համար վերջնական նպատակ են սահմանել ՀՅԴ-ին վերջնականապես քաղաքական դաշտից «արտաքսելը», իսկ եթե հաջողվի, նաև գործունեության կասեցումը, ինչը ժամանակին արել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը»:

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ