ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Էդմոն Մարուքյանի վրա կոշտ ճնշում էր եղել

Էդմոն Մարուքյանի վրա կոշտ ճնշում էր եղել
19.12.2019 | 13:08

«Հրապարակը» գրում է. «Էդմոն Մարուքյանի որոշումն անակնկալ է եղել «Լույս» դաշինքի «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամների համար։ Նախնական պայմանավորվածություն է եղել, որ ավագանու անդամները, Մարուքյանն ու Արամ Սարգսյանը հաջորդ օրը պետք է հանդիպեին, քննարկեին վիճակը:

«Մարուքյանի վրա կոշտ ճնշում էր եղել՝ երևի․ հանդիպումը չկայացավ։ Առավոտյան միանգամից հանդես եկավ հայտարարությամբ»,- ասաց «Հանրապետության» աղբյուրը: Ե՞րբ է ԼՀԿ-ն Ձեր մանդատի մասով որոշումը կայացնելու՝ հարցրինք Դավիթ Խաժակյանին։ «Ես խնդրել եմ մերոնց, որ մինչև դեկտեմբերի 23-ը կայացնեն, որովհետև 25-ին ավագանու նիստ է նշանակված, որպեսզի հստակ կողմնորոշված գնամ»: Գիտենք, որ չեք ուզում վայր դնել մանդատը՝ առաջարկել եք ավագանու անկախ անդամ դառնալ։ «Հնարավոր է»: Եթե վայր դնեք, Ձեզ փոխարինելու է անկուսակցական Անահիտ Բախշյա՞նը։ «Այո, հաջորդը Բախշյանն է»: Ձեզ համար Մարուքյանի հայտարարությունն անակնկա՞լ էր։ «Քննարկումը հասունացել էր մերոնց տված ասուլիսից առավոտյան»:


Ասում են՝ երեկոյան Փաշինյանն ու Մարուքյանը զրույց են ունեցել․ տեղյա՞կ եք։ «Ոչ»: Կարո՞ղ էր նման զրույցի արդյունք լինել այս ամենը։ «Այն մասով, որ մեզ կարող են ճնշել, և իմ՝ մանդատի վայր դնելը դրանով պայմանավորված լինի, բացառում եմ»: Եթե վայր դնեք մանդատը, ինչո՞վ եք զբաղվելու։ «Նույն գործունեությամբ` առանց մանդատի»: Դուրս կգա՞ք կուսակցությունից։ «Մենք մեր կուսակցությունում շարունակում ենք ներդաշնակ աշխատել»:

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ