Վրացական Business Грузия-ն պետական պարտքի մասին նյութ է հրապարակել, որում նշվում է ընդհանուր թիվը՝ 5.4 մլրդ դոլար: Վրաստանի խոշորագույն վարկատուներն են Ասիական զարգացման բանկը ($1,1 մլրդ), Համաշխարհային բանկը ($978 մլն) և Վերակառուցման եվրոպական բանկը ($910 մլն): rusarminfo-ն նշում է որ Վրաստանի խոշորագույն վարկատու երկրներն են Գերմանիան ($322 մլն), Ֆրանսիան ($238 մլն), Ճապոնիան ($219 մլն), Ռուսաստանը ($54 մլն):
Վրաստանի վարկատու երկրների թվում է նաև Հայաստանը: Թբիլիսիի պարտքը Երևանին 22.384 մլն լարի է կամ 7.7 մլն դոլար: