Դանիացի գիտնականներին հաջողվել է վերստեղծել քարե դարում ապրած կնոջ արտաքինը՝ կեչու խեժի օգնությամբ, որը ծամել է հնագույն ժամանակներում ապրած կինը: Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ գիտնականները հայտնաբերել են «հնագույն մաստակի» մի մասը, որում պահպանվել են կնոջ գենոմը, սննդի մնացորդները և բերանի խոռոչի մանրէները: Ուսումնասիրելով գտածոն՝ մասնագետները կարողացել են ամբողջությամբ վերստեղծել նրա ԴՆԹ-ն: Կինը, ում ԴՆԹ-ն վերականգնվել է, բնակվել է ժամանակակից Դանիայի հարավային շրջանում, 5700 տարի առաջ: Նրա անունը Լոլա է եղել: Մասնագետների խոսքով՝ նրա «մաստակից» ստացած տվյալները թույլ են տալիս վերստեղծել նեոլիթյան դարաշրջանի Հյուսիսային Եվրոպայի բոլոր բնակիչների կենսակերպի պատկերը: Լոլայի ԴՆԹ-ն ցույց է տվել, որ նա, ինչպես և նրա ժամանակաշրջանում ապրած մարդիկ, ունեցել է կապույտ աչքեր, մուգ մազեր և մուգ մաշկ: Բացի այդ, հնագույն կնոջ թքի մնացորդներում միկրոօրգանիզմների հետքեր են հայտնաբերվել, այդ թվում՝ Էպշտեյն-Բարի կամ հերպեսի վիրուսի: