ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ո՞վ է այն միակը, ում հետ ռուսները կարողանում են բանակցել և փոխզիջումներ գտնել

Ո՞վ է այն միակը, ում հետ ռուսները կարողանում են բանակցել և փոխզիջումներ գտնել
19.12.2019 | 13:15

«Փաստը» գրում է. «Տարբեր առիթներով նշվել է, որ ՀՀ գործող իշխանություններն իրենց ռուս գործընկերների հետ շփումներում որոշակի խնդիրներ են ունենում, հիմնականում ՀՀ կառավարող շրջանակների՝ մինչ իշխանություն եղած ժամանակահատվածը ծավալած գործունեության շուրջ։ Չնայած և Նիկոլ Փաշինյանը, և իշխանության մյուս ներկայացուցիչները քանիցս ասել են, որ «հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են», անզեն աչքով էլ ակնհայտ է, որ կան զգալի խութեր։ «Փաստի» կառավարական աղբյուրը փոխանցում է, որ ռուսական քաղաքական շրջանակների համար հայաստանյան ներկայիս իշխանություններից ամենաընդունելի անձնավորությունը, ում հետ կարողանում են փոքրիշատե նորմալ բանակցել և փոխզիջումներ գտնել, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։


Կառավարությունում հենց Գրիգորյանն է ԵՏՄ հարցերով ընդհանուր աշխատանքների, ՌԴ հետ կապված փաստաթղթերի պատրաստման պատասխանատուն»:

Դիտվել է՝ 592

Մեկնաբանություններ