ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Պերեվարոտի» հույսով՝ վերբովկա

«Պերեվարոտի» հույսով՝ վերբովկա
19.12.2019 | 13:15

«Ժամանակը» գրում է. «Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի հայտարարությունից հետո, թե չի բացառվում, որ կուսակցություն կստեղծի, նրանք արդեն գործի են անցել՝ սկսել են մարդկանց հավաքագրել: Նախորդ իշխանության օրոք ընտրությունների ժամանակ ՀՀԿ ձեռագրով քոչարյանականները ցուցակներ են կազմում ըստ տարածքների, վարչական շրջանների և սկսում աշխատանքներ տանել քաղաքացիների հետ: Օրերս քաղաքացիներից մեկը մեզ պատմեց, որ մի երիտասարդ իրեն առաջարկել է միանալ Քոչարյանին՝ միասին «պերեվարոտ» անելու համար: Երիտասարդը նաև ակնարկել է, որ Քոչարյանին միանալու դեպքում «մեջը բան կա»: Այսինքն՝ ակնարկել է, որ հավաքագրումը փողի դիմաց է իրականացվում»:

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ