ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Քոչարյանի կողմնակիցների ստեղծվելիք կուսակցությունը կգլխավորի ընկեր Աղվանը

Քոչարյանի կողմնակիցների ստեղծվելիք կուսակցությունը կգլխավորի ընկեր Աղվանը
19.12.2019 | 13:16

«Ժամանակը» գրում է. «Վերջերս Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, հայտարարել էր, թե չի բացառում, որ Քոչարյանի կողմնակիցները ստեղծեն կուսակցություն և գնան քաղաքական պայքարի ճանապարհով: Մեր տեղեկություններով՝ կուսակցությունը կարող է գլխավորել նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը: Նա ՀՅԴ-ից դուրս է եկել անցյալ տարվա մայիսին, քանի որ հրաժարվեց կատարել ՀՅԴ որոշումը և կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու ԱԺ որոշմանը»:

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ