ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Վահագն Հայրապետյան. «Խաչատրյանը և ջազը» ծրագիրը պետք է ներկայացվի Հայաստանից դուրս»

Վահագն Հայրապետյան. «Խաչատրյանը և ջազը» ծրագիրը պետք է ներկայացվի Հայաստանից դուրս»
19.12.2019 | 20:18

Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց «Խաչատրյանը և ջազը» համերգային ծրագիրը։ Արամ Խաչատրյանի Վարդագույն աղջիկների պարը «Գայանե» բալետից‚ Սովետական Հայաստանի հիմնը‚ Անդատինոն‚ Սուսերով պարը «Գայանե» բալետից‚ Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից և այլ ստեղծագործություններ հնչեցին ջազային մշակմամբ։

Որպես մենակատարներ հանդես եկան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր)‚ Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)‚ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը (տերեմին)։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։


«Խաչատրյանը և ջազը» ծրագիրը մեծ սիրով է ընդունվում երաժշտասերների կողմից։ Արդեն մի քանի տարի այն ներկայացվում է լեփ-լեցուն դահլիճներում։ Այս տարի նույնպես համերգի տոմսերն ամբողջովին սպառվել էին։
Վահագն Հայրապետյանը «Խաչատրյանը և ջազը» ծրագրի հաջողությունը բացատրում է ինքնատիպությամբ։ «Ծրագիրը միշտ փորձում ենք թարմացնել‚ նոր մշակումներ են ավելանում։ «Խաչատրյանը և ջազը» այն ծրագիրն է‚ որը պետք է հանվի Հայաստանի սահմաններից դուրս։ Արտասահմանի ունկնդիրն այս կերպ նույնպես պետք է հնարավորություն ունենա լսելու Խաչատրյանին։ Սա բարձր նշաձող ունեցող ծրագիր է»‚- ասաց Վահագն Հայրապետյանը։
Արմեն Հյուսնունցը կարծում է‚ որ «Խաչատրյանը և ջազը» ծրագրի հիմքում Արամ Խաչատրյանի փառահեղ երաժշտությունն է և մի փոքր ինտրիգ՝ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մեկնաբանությունները‚ ինչն ունկնդրին շատ հետաքրքրում է և խրախուսում գալ համերգասրահ ու լսել‚ թե ինչպես է ստացվել այդ ուշագրավ նախաձեռնությունը։ Այն‚ որ տոմսերը լավ սպառվում են‚ ըստ պարոն Հյուսնունցի‚ վկայությունն է այն բանի‚ որ այն հաջողվել է։


Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը‚ Արմեն Հյուսնունցը‚ Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը։
Հիշեցնենք‚ որ Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ