ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ստյոպա Սաֆարյանը՝ Հանրային խորհրդի նախագահ

Ստյոպա Սաֆարյանը՝ Հանրային խորհրդի նախագահ
19.12.2019 | 20:20

Կառավարության որոշմամբ այսօր Հանրային խորհրդի նախագահ նշանակվեց
քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Քվեարկությունից առաջ ելույթ ունենալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ քաղաքական առևտրի էջը Հայաստանում փակված է, և սա վերջին շանսն է Հանրային խորհրդի համար՝ ապացուցելու, որ արդյունավետ կառույց է: «Այո, ես եմ առաջադրել պարոն Սաֆարյանի թեկնածությունը և ուրախ եմ դրա համար: Պարոն Սաֆարյանը Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ հանրային-քաղաքական գործունեություն է ծավալում, և կարծում եմ, որ այս նոր կարգավիճակում նրա գործունեությունը ավելի արդյունավետ կլինի՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի», - ասաց Փաշինյանը: Այսօր Կառավարության նիստում վարչապետն ընդգծեց՝ ստեղծման առաջին օրից միշտ էլ հարցականի տակ է եղել Հանրային խորհրդի նպատակահարմարությունը: «Սա, ըստ էության, Հանրային խորհրդի վերջին շանսն է՝ ապացուցելու, որ ինքը որպես Կառավարության խորհրդատվական մարմին իսկապես կարող է լինել էֆեկտիվ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


«Հեղափոխությունից հետո Հայաստանում քաղաքական դաշտում տեղի են ունեցել քաղաքական պայմանների ահռելի փոփոխություններ, և կարծում եմ, որ շատ քաղաքական ուժեր նույնիսկ չեն արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել քաղաքական դաշտում։ Շատ քաղաքական ուժեր չեն արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել, և ինչ է տեղի ունենում իրենց հետ», - շարունակեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց՝ հեղափոխությունից հետո, երբ խոսք էր գնում կադրային ջարդի մասին, հայտարարել է, որ յուրաքանչյուրը պետք է ունենա իր շանսը, արդյունքում՝ զրո միջամտություն է ունեցել հետհեղափոխական Հանրային խորհրդի ձևավորման գործում։«Նաև հաշվի առնելով, որ այնտեղ եղել են մարդիկ, ովքեր եղել են Երրորդ Հանրապետության ձևավորման ակունքներում,- ընդգծեց Փաշինյանը:- Մեր շանս տալու այդ հնարավորությունը ոմանց կողմից էլի ընկալվել է որպես թուլություն, ոմանց կողմից ընկալվել է, թե հին հարաբերություններն են իշխանության և մերձիշխանության, ընդ որում քաղաքական ուժերում էլ, ես նկատում եմ, որ այդ բանը կա: Էն ինձ պաշտոն տուր, թե չէ հեսա ասուլիս կանեմ, ինձ պաշտոն տուր, թե չէ հեսա ցույց կանեմ կամ ինձ բիզնեսի ոլորտ տուր, թե չէ հեսա հարցազրույց կտամ, կասեմ՝ ինչ վատ պրոցեսներ են կատարվում Հայաստանի Հանրապետությունում: Երեխուս գործի ընդունի, թե չէ սենց, թե չէ նենց: Այդ հարաբերությունները չեն կարող լինել, ինչքան էլ այդ մարդիկ ասուլիս անեն, կեսից կիսվեն, 4 մասի բաժանվեն, այդ հարաբերությունը չկա: Այն հարաբերությունները, որ այդ քաղաքական ուժերը, գործիչները և հանրային գործիչներն ունեցել են հին իշխանության հետ, նոր իշխանությունն այդ հարաբերությունը չի ունենալու ոչ մի պարագայում: Քաղաքական առևտրի էջը Հայաստանի Հանրապետությունում փակված է: Սա կառավարություն է և ոչ թե շահերի բորսա, որտեղ մտնում են, և առուծախի պրոցես է սկսվում: Այդ առուծախով զբաղվող այն մարդիկ, ովքեր շանս են ստացել և չեն հասկացել իրենք, ասում են՝ խոզի գլուխը դնում ես գորգի վրա, գլորվում ա, ընկնում ցեխի մեջ: Հիմա բոլոր էն խոզերի գլուխները, որոնք դրվել են գորգի վրա, հերթով գլորվելու են ցեխի մեջ»:


Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց՝ Վազգեն Մանուկյանը վերասահմանել էր Հանրային խորհրդի առաքելությունը՝ իշխանությունների դեմ տրամադրելով հանրությանը, ինչն անընդունելի էր։ Հարցին՝ ու՞մ նկատի ուներ վարչապետը՝ խոսելով քաղաքական առևտրի մասին, նա պատասխանեց. ՙԵս կարող եմ ենթադրել, որ խոսքը վերաբերում է 2008-ից հետո տեղի ունեցած զարգացումներին, որի արդյունքում ստեղծվեց Հանրային խորհուրդը, և քաղաքական առևտուր, թերևս նկատի ուներ, հիշեցրեց մեկ այլ նախադասություն, որ «եթե ինձ չնշանակեք որևէ տեղ, ես ընդդիմություն կդառնամ»: Դա ոչ միայն վերաբերում էր այսօր նախկին իշխանության ներկայացուցիչներին, ովքեր առաջարկում են նման գործարքներ, այլ ենթադրում եմ, որ քանի որ խոսքը վերաբերում էր Հանրային խորհրդի նախագահի, նրան տրված շանսի և այլ բաների մասին, ենթադրում եմ, որ խոսքը վերաբերում էր հենց այդ շրջանին»: Ճշտմանը՝ Վազգեն Մանուկյանի՞ն, Սաֆարյանն արձագանքեց. - «Այո, Վազգեն Մանուկյանին, ում Հանրային խորհրդի նախագահ նշանակվելը, համենայնդեպս ըստ վարչապետի, եղել է քաղաքական տորգի արդյունք»:


Սաֆարյանն ասաց, որ նոր պաշտոնում իր առաջին քայլերն ուղղելու է նորմատիվ ակտերի՝ ներառյալ «Հանրային խորհրդի մասին» օրենքի փոփոխությանը, որովհետև հարկավոր է հստակություն մտցնել խորհրդի գործունեության մեջ։

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ