«Չեչնիայի տարածքով Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհի կառուցումը նպատակահարմար է»՝ Մոսկվայում տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը գործնական ծրագրեր այս առումով չունի, բայց և այնպես, այդ գաղափարի իրագործումը նպատակահարմար է», - ասել է Պուտինը:
Ավելի վաղ Վրաստանը Ռուսաստանին միացնող նոր ճանապարհի կառուցման նախաձեռնությամբ էր հանդես եկել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: