Այսօր Լոնդոնում աշխատանքն է սկսել Մեծ Բրիտանիայի նորընտիր խորհրդարանը:
Ուեսթմինսթերյան պալատում խորհրդարանականներին ուղերձով է դիմել Էլիզաբեթ երկրորդ թագուհին: Դեկտեմբերի 12-ի արտահերթ ընտրություններում Միացյալ Թագավորության նորընտիր Համայնքների պալատում մեծամասնություն է ստացել Պահպանողական կուսակցությունը՝ Տորիների խմբակցությունն ամենամեծն է 20-րդ դարի 80-ականներից: Բրիտանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ վաղը վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանականների վավերացմանը կներկայացնի բրեկզիտի համաձայնագիրը: