ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Նիկոլ Փաշինյանը՝ դստերը սպասարկող ավտոմեքենայի մասին

Նիկոլ Փաշինյանը՝ դստերը սպասարկող ավտոմեքենայի մասին
19.12.2019 | 20:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ երեկ իր դստեր՝ Մարիամ Փաշինյանին սպասարկող ավտոմեքենայի հետ կապված սխալ մեկնաբանություններ են եղել, քանի որ պետական համակարգը պատշաճ չի արձագանքել:

«Էս ա մեր իրականությունը, ցավոք, մեր պետական համակարգը միշտ չէ, որ ի վիճակի է հարցերին տալ կոնկրետ պարզաբանումներ, և դա պրոբլեմ է: Ես ընդունում եմ դա, բայց 25-30 տարվա եղած պրոբլեմը հեշտ չի լուծել, որովհետև առհասարակ պետական համակարգն այդ տրամաբանությամբ է աշխատում՝ «գող, սիրտը դող»: Այնպիսի տպավորություն է, որ ասում են` «ճի՞շտ է, որ վարչապետի ընտանիքի համար T79 տանկ են գնել», առաջին ռեակցիան են ա՝ «ո՞նց անենք, ո՞նց պատասխանենք, որ էս թեման ոչ պարզ լինի, ոչ էլ անպարզ լինի, հնարավորինս լղոզված լինի»: Այնպես որ սիրելի հայրենակիցներ, այս բոլոր պարզաբանումները ես կարևոր համարեցի, որպեսզի ձեզ համար պարզ լինի, թե ինչ է կատարվում», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ իր ընտանիքի անդամների համար ոչինչ չի կարող ձեռք բերվել, այլ դրանք կարող են ձեռք բերվել ՊՊԾ պարտադիր գործառույթների իրականցման համար: «Չենք կարող հրաժարվել, որովհետև օրենքը գրում է, որ այդ անվտանգությունը պետք է տրամադրվի և դա իմ քմահաճույքը չէ», - ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ